Օդից կախված Վայրի Կակաչներ

 

Ես  ուրբաթ օրը  ջրում էի  Աստղադիտարանի  պատշգամբում   հարմարավետ  տեղավորված  ծաղկանոցը  և  նկատեցի   իմ  ամենասիրելի  ծաղիկը՝ Վայրի Կակաչները,   նրանք  բազմել  էի  պատուհանի  տակ՝  թագուհու  նման  :Երբ հարցրեցի  Ընկեր Անուշից,  թ՞ե  ինչպես են  նրանք  ծաղկել  նա պատասխանեց.

-ՙՎաչե  ջան,  այդ  սերմերը տրմադրել  էր մեզ Տիկին Նունեն: Ես դրանք ցանել էի տարբեր թաղարներում, բայց միայն այստեղ  են ծաղկել՚՚:

Ես  դրանից շատ ուրախացա, որովհետև ես շատ եմ սրիում  Կակաչներ , դրանք ուղղակի հրաշք ծաղիկներ են:Ըստ ինձ մեր ծաղիկների թագուհին Կակաչն է,այնպիիսի ծաղիկ,  ինչպիսին  Կակաչն է  չկա ամբողջ  աշխարհում :Երբ անցնում  եմ   ինչ որ  ամայի վայրով ու տեսնւմ եմ նրանք  ծաղկած ,  ուղղակի  հիանում եմ  ,որովհետև նրանց  հարկավոր  չէ խնամել,  նրանք շատ ինքնավստահ , ազատ ,ինքնակամ ծաղիկներ են այդ պատճառով ես  սիրում եմ նրանց:

Քամու բերած
Կարմիր կակաչ,
Ուր է սիրտդ,
Ուր թողեցիր:
Ճանապարհին,
Սարին,
Քարին:
Թե սիրտը քո
Մոլորեցրին
Նրանք,
Ում որ ճանապարհին
Բարև տվիր…
Ուր ես հիմա
Քամու բերած,
Քամու տարած
Կարմիր կակաչ…

 

 

Leave a comment