Թորում`Սպիրտի ջրային լուծույթի թորումը

   Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,սպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտ, ջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք  է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Կեղտոտ աղը բաժանում ենք ջրից

Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս

Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր

Բաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը,  խառնեք   ապակե  ձողի  միջոցով: Ինչպիսի՞  խառնուրդ  ստացաք: Ստացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեք: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստում  են  ֆիլտր:

Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն  ուղղեք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին: Ինչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:

Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը  տեղադրեք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեք  ու  վառեք  սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեք: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեք  ու  թողեք  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:

Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ  տրամադրված  էր  սկզբում:

Տափակ որդեր

Լյարդի   ծծանի  կենսական ցիկլը  ընդանում է  տերերի  հերթափոխությամբ  մարմնում մակաբույծը  բազմանում է սեռական  ճանապարհով :Հիմնական  տերերն են եղջերավոր  անասունները ,  խոզերը, ձիերը և մարդիկ :Բեղմնավորված  որդը ընկնում է   ջրի  մեջ  արդեն  թարթիչներով պատված  և մտնում է   լճախխունջի  մեջ:Այնտեղ  անցնելով  փուլեր  ազատվում է  խխունջից  և  ստանալով   պոչ:Մի որոշ  ժամանակ   լողալով   ջրում պատվում  է ցիստայով ,որից հետո ազատվում է    պոչից և  ամրանում  է  խոտի  վրա և  այդ  խոտը   ուտում  է  անասուն է և  որդը  անցնում է  անասունի  ստամոքս  որից  հետո  նա  արյան  միջոցով   անցում է աղիքներ:

Իմ տպավորությունները

Ես Վաչագան Խաչատրյան եմ: Մի քանի տարի ապրել եմ Գերմանիայում: Հայաստան եմ եկել մոտ  2 ամիս առաջ: Չգիտեմ ինչու ծնողներս  որոշեցին, որ ես  պետք է սովորեմ  հենց այս կրթահամալիրում: Ճիշտն  ասած ես սկզբում չէի ցանկանում գալ, որովհետև Հայաստան էլ եկել եմ ոչ իմ ցանկությամ` համոզված էի, որ ինձ համար այստեղ լավ չի լինելու. և եկա շատ իմիջայլոց…

Ամեն ինչ փոխվեց, երբ առաջին անգամ եկա «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր: Այստեղ ամեն ինչ ուրիշ էր, շատ ջերմ, անսովոր միջավայրով… Միանգամից շատ սիրեցի այս դպրոցը և իմ ղեկավար ընկեր Գոհարին: Ես հիմա սովորում  եմ  7-4   դասարանում: Շատ շուտ ինտեգրվեցի այստեղ: Ես արդեն հասցրել եմ մասնակցել Ճամբարին: Գնում էինք չգիտեմ ու”ր, ինչի” համար… Ծաղկաձոր հասանք շատ ուրախ տրամադությամբ, մեքենայի մեջ միմյանց հետ ծիծաղելով, երգեր լսելով, կատակելով և այլն: Պետք է ասեմ, որ այնտեղ ես անցկացրեցի իմ կյանքի ուրախ օրերից մեկը: Ամեն ինչ հիասքանչ էր ընթանում: Ես ձեռք  բերեցի նոր ընկերներ, նաև ծանոթացա  ընկեր Նելիի հետ և նույպես սիրեցի նրան: Մենք այնտեղ անցկացրինք հիասքանչ ժամանակ: Երջանիկ եմ, որ ունեցա այսքան լավ ընկերներ և արդեն սիրելի ընկեր Գոհար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիար  Բլեյանին` իմ նոր ընտանիքի համար: